Չեռնոգորիան դարձել է եվրոպական առաջին երկիրը, որն իրեն հռչակել է «կորոնավիրուսից ազատ» երկիր
Չեռնոգորիան դարձել է եվրոպական առաջին երկիրը, որն իրեն հռչակել է «կորոնավիրուսից ազատ» երկիր, հաղորդում է AP-ը:
Երկիրը թույլատրել է 131 պետություններից օտարերկրացիների մուտքը առանց որեւէ սահմանափակումների:
Չեռնոգորիան իրեն գովազդում է որպես երկիր, որն ազատ է կորոնավիրուսից ՝ այդպիսով փորձելով գրավել եվրոպացի զբոսաշրջիկներին, որոնք հանգստի համար անվտանգ վայր են փնտրում:
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն գրանցվել: