«Ռեալի» կիսապաշտպան․ Մեզ մնացել է 11 եզրափակիչ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը մեկնաբանել է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Իսպանիայի առաջնության վերսկսման որոշումը։ Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հունիսի 14-ին անցկացվելիք Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի խաղում կընդունի «Էյբարին»։
«Ֆուտբոլը բաղկացած է ֆիզիկական եւ հոգեբանական բաղադրիչներից, որոնք շատ կարեւոր են։ Դրանց համադրումը մեզ թույլ կտա լավ մարզավիճակում մոտենալ մրցաշրջանի վերսկսմանը։
Մեզ մնացել է 11 եզրափակիչ։ «Էյբարի» հետ դիմակայությունը սկզբնակետն է։ Հույս ունեմ, որ կկարողանանք հաղթել բոլոր հանդիպումներում եւ նվաճել Լա Լիգայի տիտղոսը»,- Լուկաս Վասկեսի խոսքը մեջբերում է «Ռեալի» պաշտոնական կայքը։
Իսպանիայի առաջնության 27 տուրից հետո «Ռեալն» առաջատար «Բարսելոնայից» հետ է 2 միավոր եւ երկրորդն է։