Նեթանյահուն սպանության սպառնալիքների պատճառով դիմել է ոստիկանություն
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն բողոք է ներկայացրել ոստիկանություն այն բանից հետ, երբ իր եւ իր ընտանիքի հասցեին սպանության սպառնալիքներ է ստացել: Այս մասին նա գրել է Twitter-ում:
Նրա խոսքով՝ հունիսի 1-ին հաղորդագրություն է ստացել, որում անհայտ անձը նկարագրել է, թե ինչպես է մտադիր սպանություն իրագործել:
Նոյեմբերին եւս Նեթանյահուն սպառնալիքներ էր ստացել եւ ոստիկանությանը խնդրել էր հետաքննություն անցկացնել, հաղորդում է Gazeta-ն: