Այսօր ԱԻՆ-ը կատարել է 1168 վարակազերծում
ԱԻՆ-ը շարունակում է իրականացնել ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում: Այսօր՝ հունիսի 1-ին, փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 1168 վարակազերծում, որից 780-ը՝ մարզերում, 388-ը՝ Երևանում։ Առավել բանուկ վայրերը վարակազերծվում են օրը մի քանի անգամ։
Անհրաժեշտության դեպքում վարակազերծվում են նաև բնակելի շենքեր։ ԱԻՆ-ն աջակցում է նաև հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։
Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։