Իսրայելի ոստիկանությունը կասեցրել է նրբերշիկի տուփով էքստազիի խոշոր չափաքանակի ներմուծման փորձը
Իսրայելի ոստիկանությունը կասեցրել է Գերմանիայից էքստազիի 29 հազար հաբի անօրինական ներմուծումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ոստիկանության մամուլի ծառայությանը։
«Ոստիկանությունն ու սահմանապահները կասեցրել են Գերմանիայից Իսրայել էքստազիի 29 հազար հաբ ներմուծելու փորձը»,-ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հաբերը թաքցված էին նրբերշիկների տուփերի մեջ եւ առաքվել էին փոստով։
Բացի այդ, հաղորդվում է, որ այդ գործով մեղադրանքներ են առաջադրվել չորս 20-ամյա կասկածյալներին։