Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և գրառմանը կից տեսանյութ է հրապարակել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Այսօր հանգստյան օրս անցկացրեցի մարտական հրաձգարանում: Ցերեկային հրաձգության ցուցաբերած արդյունքս, կարծում եմ, բավարար էր, քանի որ հաջողությամբ խոցել եմ 500 մետր հեռավորության նշանակետը: Առաջիկայում կփորձեմ կատարելագործել այդ ցուցանիշը:
Արցախի բոլոր զինապարտների մարտական հմտությունների շարունակական բարելավումը լավագույն պատասխանն է սահմանի այն կողմից հոխորտացող տաքգլուխներին»,- նշել է Ա. Հարությունյանը: