Ֆլորիդայի իշխանությունները հաստատել են Օրլանդոյում Walt Disney World-ի գործունեությունը վերականգնելու ծրագիրը
Ֆլորիդայի իշխանությունները հաստատել են Օրլանդոյում Walt Disney World-ի գործուներությունն աստիճանաբար վերսկսելու ծրագրերը՝ սկսած հուլիսի 11-ից, հաղորդում է Reuters-ը։
Այգիները հաջողությամբ բացելը նշանակալի իրադարձություն է Disney-ի համար այժմ, երբ կառավարությունն ու ամբողջ աշխարհում ընկերությունները մշակում են կարանտինից դուրս գալու ռազմավարություններ, երբ կորոնավիրուսը դեռեւս շարունակում է վտանգ ներկայացնել։
Երբ Disney-ի այգիները բացվեն, աշխատակիցներն ու այցելուները պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։ Կստուգվի նաեւ նրանց մարմնի ջերմաստիճանը։
Կդադարեցվեն շքերթները, հրավառությունները եւ բոլոր միջոցառումները, որոնց անցկացման դեպքում ամբոխ է հավաքվում։
Բացի այդ, Disney-ը կխրախուսի անհպում վճարային համակարգերն ու կընդլայնի ռեստորաններում գոյություն ունեցող բջջային պատվերների համակարգերը։
Կսահմանափակվի նաեւ այցելուների թիվը, որոնք պետք է նախօրոք ամրագրեն տոմսերը այգիներ այցելելու համար։