Ռայկոնենը «Ֆերարիից» նվեր է ստացել բոլիդը, որով վերջին հաղթանակն է տարել Ֆորմուլա-1- ում (լուսանկարներ)
Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կիմի Ռայկոնենը իտալական «Ֆերարիից» նվեր է ստացել այն բոլիդը, որով վերջին հաղթանակն է տարել Ֆորմուլա-1-ում։ SF71H բոլիդով Ռայկոնենը հաղթել էր 2018թ․ ԱՄՆ-ի Մեծ մրցանակում։ Նա լուսանկար է հրապարակել Շվեյցարիայում գտնվող իր տան ավտոտնակից։
40-ամյա Ռայկոնենը դեռ վերջին մրցարշավորդն է, որը Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոս է բերել «Ֆերարիին» 2007 թվականին։ Դրանից հետո «Ֆերարին» չեմպիոն չի ունեցել։
Thank you @ScuderiaFerrari pic.twitter.com/T1LfSvkehO
— kimi Raikkonen (@RaikkonenOficia) May 30, 2020