Ատլանտայում Ֆլոյդի մահվան պատճառով բողոքի ցույց անողները հարձակվել են CNN-ի շտաբի վրա
Մինեապոլիսում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով բողոքի ցույցի մասնակիցները հարձակվել են CNN-ի շտաբի վրա: Այդ մասին հայտնում է Hollywoodreporter-ը:
Այսպիսով, ցուցարարները կոտրել են շենքի ապակիները, ինչպես նաև պատերին անպարկեշտ գրություններ են թողել:
Հեռուստաալիքի լոգոտիպի վրա հայտնվել են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «no cops», « f*** Trump» և «# Love»:
Բացի դրանից, գրասենյակի դիմաց այրել են ոստիկանության մեքենան և ամերիկյան դրոշը: Ակցիայի մասնակիցներից ոմանք նույնիսկ թալանել են CNN-ի շենքի առաջին հարկում գտնվող ռեստորանը:
Այժմ շենքը գտնվում է ոստիկանության հսկողության տակ: