COVID-19-ով վարակվածության դեպքերը և մահերը կրճատվում են ԱՄՆ-ում․ Թրամփ
Նոր տիպի կորոնավիրուսային վարակների և մահացությունների թիվը ԱՄՆ ամբողջ տարածքում նվազում է:
Համապատասխան հայտարարություն է արել ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը գործարարների հետ հանդիպման ժամանակ:
«Վարակվածության նոր դեպքերն ու մահվան դեպքերը նվազում են ամբողջ երկրում … Վաղը մենք ձեզ կտրամադրենք ԱՄՆ-ում թեստավորման վերաբերյալ մեծ զեկույց», – ասել է ԱՄՆ առաջնորդը՝ առանց բարձրաձայնելու հատուկ տվյալներ:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ կորոնավիրուսը հսկայական վնաս է հասցրել ամերիկյան տնտեսությանը: