Սուարես. Կորոնավիրուսն օգնեց ինձ ապաքինվել վնասվածքից
Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ լիովին ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է խաղադաշտ դուրս գալ:
«Կորոնավիրուսն օգնեց ինձ ապաքինվել վնասվածքից: Ես այժմ լիովին ապաքինվել եմ և պատրաստ եմ խաղադաշտ դուրս գալ:
Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ընթացիկ մրցաշրջանի վճռորոշ հատվածում օգտակար լինել իմ թիմին»,- Սուարեսի խոսքը փոխանցում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իսպանիայում ֆուտբոլային մրցաշրջանը դադարեցված է մարտի կեսերից:
Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին: Իսպանական թիմերը մայիսի 18-ին վերսկսել են մարզումներն ընդհանուր խմբում: