Անգլիայի գավաթ․ Քառորդ եզրափակիչի հանդիպումների ժամանակացույցը
Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկությունը կվերսկսվի հունիսի 27-28-ին, հաղորդում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը։ Տեղի կունենան քառորդ եզրափակիչի հանդիպումները․
«Լեսթեր Սիթի» - «Չելսի»
«Նյուքասլ Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»
«Շեֆիլդ Յունայթեդ» - «Արսենալ»
«Նորվիչ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Կիսաեզրափակիչի հանդիպումները նշանակված են հուլիսի 18-ին եւ 19-ին։ Եզրափակիչը կանցկացվի օգոստոսի 1-ին։