Երևան, 23.Ապրիլ.2024, 00:00 |
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական... Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պ... Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ժամանակ... Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաս... Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի... Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմա... Հրազդանի կիրճում այրվել է երկու վագոն-տնակ Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտ... Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի... Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրո... Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեց... Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժ... Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը,... Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկ... Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցելու ծրագրեր չունի.... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ հա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց... Ռուբեն Ռուբինյանը և Խրիստոս Սոֆիանոպուլոսը կա... Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանք... ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարա... Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափմա... Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկա... Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաք... Դեսպան Գևորգյանն ու ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադ... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին. մարդի... Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մ... Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը ... Օշական գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դու... Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն... Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ... Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հե... Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչն... Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյ... Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գ... Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկ... «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահ... Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «... Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակի... Աստղագուշակ` ապրիլի 23-ի համար Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիատ... Տեսահոլովակի պրեմիերա. Թեյլոր Սվիֆթ, Post Mal... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Նովակ Ջոկովիչն արժանացել է «Laureus»-ի տարվա ... ՃՏՊ՝ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը... Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքո... Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակ... Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ուն... Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարա... Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլ... Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի... Քրեակատարողական ծառայության պետը Հաագայում մա... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման ... Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յո... Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրա... Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբ... Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վ... Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. ... Շերը Ռոք-ն-ռոլի փառքի սրահի 2024 թվականի թեկն... Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կա... Հրդեհ՝ Նուբարաշենի փողոցում Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից 35 հրթիռի... 35-ամյա կապանցին սպանել էր 63-ամյա տղամարդուն... Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց... Անհրաժեշտ են գործուն քայլեր անձնական տվյալներ... Վարորդները այլևս առձեռն գումար չեն վերցնի և մ... Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի կիսաեզրափակ... Ռուսաստանում երեք շրջանի ղեկավարները կարող են... Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպ... Ջուր չի լինելու «Ինտեր»-ը Իտալիայի չեմպիոնն է. Մխիթարյանի պատ... Պապոյանն ու Ճապոնիայի դեսպանն անդրադարձել են ... Սահմանազատման հարցերով հանձնաժողովների համանա... Շվեդիան չի բացառել Ուկրաինային Patriot համակա... Վրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահման... ՀԱՊԿ-ը Հայաստան-Ադրբեջան սահման պիտի գար որպե... Մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք ... Շրջակա միջավայրի նախարարը բարձր է գնահատել ՅՈ... Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպ... Լուկաշենկոն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանի... Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Կառավարությունը, ո՛չ... Ադրբեջանից հնչող մի շարք հայտարարություններ, ... ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդ... Տավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը... Ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունեցել. Փաշի... Սլովակները Ուկրաինային արկեր ուղարկելու համար... Մենք գոհ ենք՝ ինչպես են լուծվում տարածաշրջանո... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտ... Քննարկվել են Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան ... Սուսաննա Գաբոյանը շախմատի Եվրոպայի առաջնությա... Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչնե... Արմավիրի ԲԿ-ում Ավանեսյանը ծանոթացել է նորաբա... Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբ...

Երկիրը երկու իրական, բայց, ցավոք, բաց թողնված շանսեր ուներ համավարակին վերջ տալու համար. Մոնրեալի համալսարանի վիրուսաբանության պրոֆեսոր Լևոն Աբրահամյան

Նայում եմ Հայաստանում COVID-19-ի գրաֆիկներին, ամեն օր հետևում եմ տվյալներին ... Ինչպես արդեն ասել եմ, երկիրը երկու իրական, բայց, ցավոք, բաց թողնված շանսեր ուներ համավարակին վերջ տալու համար: Առաջին հնարավորությունը երկրում կորոնավիրուսի հայտնաբերումից անմիջապես հետո կարանտինային միջոցառումներ մտցնելն էր, այսինքն՝ մարտի 1-ին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է գիտնական, պրոֆեսիոնալ ​​վիրուսաբան և գենետոլոգ, Մոնրեալի համալսարանի վիրուսաբանության պրոֆեսոր (Université de Montréal, Québec, Canada) Լևոն Աբրահամյանը:

Աբրահամյանը գրում է. «Ես այդ մասին խնդրել եմ Հայաստանի ղեկավարությանը: Երկրորդ հնարավորությունը մինչեւ ապրիլի վերջ սոցիալական հեռավորության եւ կարանտինի խիստ միջոցների պահպանումն էր , քանի որ ապրիլի առաջին երրորդում Ro-ի անկում էր գիանցվել: Այսինքն, համաճարակը թուլանում էր, բայց պետք էր դիմանալ, եւ ապրիլի վերջին երկիրը գրեթե ազատված կլիներ վիրուսից: Դժբախտաբար, ակտիվության գործակիցը, այլ կերպ ասած՝ սոցիալական չկատարման ցուցիչը, գումարած վարչական սխալները՝ այս ամենը միասին վարակվածների թվի նոր աճի է հանգեցրել: Հաշվի առնելով, որ օրական 1000 մարդու թեստավորման դեպքում, ինչին առողջապահության նախարարությունը միայն վերջերս է հասել, դրական արդյունքների հարաբերակցությունը թեստերի քանակին միջինում գրեթե 20 տոկոս է կազմում, ինչը նշանակում է, որ իրականում վարակված մարդիկ շատ ավելի շատ են: Թվեր չեմ նշի, քանի որ դա տեսականորեն է, եւ չեմ ուզում վախեցնել որեւէ մեկին:


Իհարկե, ցավով, բայց ստիպված ենք արձանագրել, որ համաճարակի նկատմամբ վերահսկողության կորուստը ղեկավարության անարդյունավետ աշխատանքի արդյունք է: Բնակչությանը մեղադրել սոցիալական հեռավորության կանոններին չհետեւելու մեջ արդարացի չէ: Ես բազմիցս արդեն գրել եւ խոսել եմ այս մասին ռադիոյով: Անձնական կրթությունից, ինքնագիտակցությունից եւ ինքնատիրապետումից բացի, մարդկանց ընդօրինակման համար արժանի օրինակներ, առաջնորդներ են պետք, որոնց ուզում ես նմանվել:

Կարող էր չէ՞ Փաշինյանը հազարավոր մարդկանց հավաքել՝ շենքեր գրավելու, փողոցներ փակելու, «հեղափոխության» եւ այլ ապօրինի գործողություններ կատարելու համար: Իսկ ինչու՞ ինքն ու իր թիմը սոցիալական պատասխանատվության եւ գիտակցության օրինակ չեն ցույց տվել կրիտիկական պահին: Նրանք զվարճանում են իշխանության քաղցրությամբ եւ ամենաթողությամբ, որ միայն իրենց է «շնորհված»: Շոումեններն եւ NGO-ների երեկվա սաներն են իշխանության գլխում: Լայվեր, պետության հաշվին ուղեւորություններ, պարգեւավճարներ, ծափ ու ծիծաղ՝ համեմված ծեծկռտուքներով խորհրդարանում: Ո՞վ է պատասխան տալու կարանտինային միջոցառումների ձախողման համար, հարցնում եմ ես:

Արդեն մարտ ամսին 1.5 դոլարով գերմանական թեստեր գնելու եւ բնակչությանը զանգվածային կերպով թեստավորելու փոխարեն, կառավարությունը հերթական արկածախնդրության է գնում. Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենով օգեշնչված՝ հումք գնել Չինաստանից, փորձանոթների մեջ լցնել եւ սեփական թեստն ունենալ, Փաշինյանը, իհարկե, կենսաբժշկական թեստերի մասնագետ չէ: Այստեղ նրա մեղքը նվազագույն է. նա հեշտությամբ «խաբվեց» սեփական թեստն ունենալու գաղափարով, եւ նրան, հավանաբար, ասել են, որ այդպես ավելի էժան կլինի, խոստացել են, որ արագ կանեն դա, իսկ ամենակարեւորը դա այն քարոզչական աղմուկն է իր թեստի շուրջ, որից կարելի էր երկար ժամանակ դիվիդենտներ ստանալ: Բայց նախարար Թորոսյանը, ով, կարծես, բժշկական կրթություն ունի եւ մասնագիտացած է ինչ-որ հիգիենայի եւ սանիտարական ոլորտի մասով, պետք է հասկանար, որ թեստ ստեղծելը, թեկուզ՝ ուրիշի հումքից, «ասֆալտին փռել» չէ: Թե՞ նա այդպես է սովորել:

ՄԿԻ-ի տնօրեն Արսեն Առաքելյանը, որքան ես գիտեմ, երբեք չի զբաղվել թեստերի պատրաստմամբ: Հնարավոր է, նա նույնիսկ չի լսել, թե ինչ է GMP-ը (Good Manufacturing Practices) եւ GLP (Good Laboratory Practices): Բայց, այնուամենայնիվ, արդեն 3-4 անգամ ես տեսել եմ նրա հարցազրույցները, որոնցում նա սառնարաններ, փորձանոթներ եւ ապակեպատ սենյակ էր ցույց տալիս, որտեղ նա պատրաստվում էր հումքը լցնել փորձանոթների մեջ: Իսկ դա, այնուամենայնիվ, անելու է ոչ թե ինքը, այլ անձնակազմը: Ես հավատում եմ այդ տղաների եւ աղջիկների անկեղծությանը: Նրանք կաշխատեն անել դա, եւ նրանց դեմ ես ոչինչ չունեմ: Բայց նրանք, ամենայն հավանականությամբ, ղեկավարների ոչ կոմպետենտության ակամա զոհերն են:

Եկեք նայենք թվերին: Ես ընթերցողին չեմ ծանրաբեռնի մասնագիտական ​​տերմիններով եւ բացատրություններով, թե ինչու է սխալ եւ անընդունելի, որպեսզի նման թեստը պատրաստվի «տնային» պայմաններում: Այն, որ ես ես ճիշտ եմ, կհաստատի ցանկացած մոլեկուլային կենսաբան, ով մասնագիտական ​​գիտելիքներ ունի այն մասին, թե ինչ է ախտորոշիչ թեստը, կամ կենսատեխնոլոգները, որվքեր աշխատել են թեստերի արտադրության կենսադեղագործական ընկերություններում: Եվ այսպես, այս նախագծի համար 550 հազար դոլար էր խոստացվել, եւ դա տեղի էր ունեցել ավելի քան երկու ամիս առաջ: Այս ընթացքում ազգային եւ միջազգային լրատվամիջոցներում պարոն Առաքելյանը մի քանի անգամ խանդավառությամբ պատմում էր թեստի մասին, որը ստեղծվելու է ինստիտուտում: Ի դեպ, Ինստիտուտի նկատմամբ ես ամենաջերմ զգացմունքներ եմ տածում: Մոտ մեկ ամիս անց (ճշգրիտ ամսաթիվը կարելի է հեշտությամբ պարզել), առաջին հայտարարություններից հետո կրկին նորություններում Առաքելյանն ասաց, որ հումքն արդեն եկել է Չինաստանից: Հետաքրքիր դետալ՝ մի արտասահմանյան կայքում ես կարդացել եմ, որ Առաքելյանը փնտրում է, թե ով ռոբոտացված մեքենա կնվիրի փորձանոթների մեջ լցնելու համա, ավտոմատացված կաթոցիչներ եւ այլն:

Ինչպես այս թեմայի կապակցությամբ ասաց իմ լավ ընկերներից մեկը՝ հայտնի մոլեկուլային կենսաբան, իրավիճակը ինձ հետեւյալն է հիշեցնում. ես գազար ունեմ, եկեք բորշչ պատրաստենք:

Հետո, եւս մեկ ամիս անց, այսինքն՝ գրեթե 2 շաբաթ առաջ, երկնագույն էկրանին կրկին Առաքելյանն է հայտնվում եւ տեղեկացնում, որ հումքի երկրորդ մասը Չինաստանից տեղ է հասել....Այ հիմա, եթե արագ ռոբոտ չգտնենք, ձեռքով ենք տեղավորելու, աշխատելու ենք երեք հերթափոխով: Ինչպես նա հայտնեց, այդ հումքի վրա արդեն 250 հազար դոլար է ծախսվել, որից նա պատրաստվում է պատրաստել 100 հազար թեստ...

100 հազար թեստ, իմ հաշվարկներով՝ յուրաքանչյուր տուփի մեջ 45-50-ական թեստ, յուրաքանչյուր տուփի մեջ 4 կամ 5-ական փորձանոթ: Այսինքն՝ շարունակենք հաշվել. 2,000 տուփիկ՝ 5-ական փորձանոթով, այսինքն՝ 10 հազար գործարք բազմապատկած 5 փորձանոթով, ստացվում է նվազագույնը 40-50 հազար մանիպուլյացիա: (Իրականում ավելի շատ, բայց ես պարզեցնում եմ):

Սիրելի՛ ընթերցող, բայց ամենածանրը նույնիսկ սա չէ: 1. Ցանկացած ձեռքի կաթոցիչ սխալ ունի, եւ այդ սխալը տարբեր կաթոցիչների դեպքում տարբեր է, կախված է նաեւ օպերատորից: Այսինքն՝ դժվար է ձեռքով ստանալ 100-տոկոսանոց ճշգրիտ թեստ: Գրեթե անհնար է: 2. Ամեն անգամ, երբ բացվում է սկզբնական նյութով (հումքով) շիշը, ամեն անգամ առաջանում է կոնտամինացիայի վտանգ, այսինքն՝ աղտոտման: Իսկ եթե հումքը պատահաբար աղտոտվի, ապա մեր 250 հազարը կամ դրա ինչ-որ մասը կվերածվի աղբի՝ կդառնա աղբի դույլի ձեռքբերումը: Իսկ երբ ձեռքով է տեղավորվում եւ հումքով այդ շիշը անհրաժեշտ է բազմիցս բացել, հումքի կենսաբանական կայունությունը կարող է տուժել եւ հնարավոր է աղտոտում: Այս պատճառով էլ գոյություն ունեն GMP եւ GLP կանոնները: Հումքի աղտոտումը ինչ-որ բանի նույնիսկ մանրադիտակային քանակությամբ կհանգեցնի նրան, որ հազարավոր կամ անգամ տասնյակ հազարավոր թեստեր սխալ արդյունքներ կտան՝ կամ դրական, կամ բացասական: Մի՞թե պետք է բացատրել, թե սա ինչի կհանգեցնի: 3. Միապաղաղ եւ կրկնվող գործողություններից հետո մարդը հոգնում է եւ զգոնությունը կորցնում: Ուստի վաղուց խուսափում են բժշկական մոլեկուլային թեստերը ձեռքով տեղավորելուց: 4. Նույնիսկ եթե հնարավոր համարենք, որ հումքը միանգամայն լավն է, ցանկացած թեստ պետք է անցնի մի ամբողջ շարք փորձարկումներ, չնայած այն հանգամանքին, որ վաղուց հրապարակված է այդ թեստը պատրաստելու եղանակի ուղեցույցը: Այսինքն՝ ժամանակ է հարկավոր, որը չկա:

Հիմա խոսենք նախագծի ֆինանսական կողմի մասին: Շատ երկրներ կան, որոնք վաճառում են պատրաստի թեստեր: Հաշվի առնելով թեստի շտապ լինելն ու անհրաժեշտությունը՝ այն հարկավոր էր գնել: Ապշեցուցիչ է իշխանության շռայլությունն իրենք իրենց պարգեւավճարներ տալու հարցում եւ թեստերի գնման գործում այսպիսի «տնտեսումը»: Գրեթե 3 ամիս է անցել, իսկ առաքելյանական թեստը դեռեւս չկա, իսկ երբ այն կլինի, անհրաժեշտ է համոզվել, որ թեստը չի խաբում:

Գերմանիայում մի ընկերություն, որտեղ 30 մարդ է աշխատում, կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրություն է սկսել վիրուսի գենետիկ հաջորդականությունների հրապարակման հաջորդ օրը: Ես չեմ վրիպել՝ հաջորդ օրը: Նրանք առաջին խմբաքանակները ուղարկել են տարբեր երկրներ փորձարկումների համար եւ ստացել են հոյակապ արձագանքներ: Այդ ժամանակից ի վեր նրանք արտադրել են միլիոնավոր թեստեր: Գի՞նը. Տիկնայք եւ պարոնայք, մեկ թեստն արժե 1- 1.5 դոլար: Առաքելյանի թեստն արդեն արժե հատը 2.5 դոլարից ոչ պակաս, եւ սա այն դեպքում, եթե հումքի կորուստ չլինի, եթե այն բավականաչափ զգայուն եւ մաքուր լինի, եթե...եթե... Թեստի ոչ ստույգ լինելը հղի է ոչ միայն սխալ ախտորոշմամբ եւ բուժմամբ, դրանք համաճարակի դեպքում ունեն շատ ավելի մեծ նշանակություն: Հայրենակիցնե՛ր, խոսքն ազգային անվտանգության մասին է, ազգային մակարդակով հակահամաճարակային միջոցառումների ծրագրման:

Ես այս մասին խոսում եմ ցավով եւ ափսոսանքով: Այնպիսի զգացողություն է, որ երկրում ամենակարեւոր խնդիրները հանձնարարված եւ վստահված են դիլետանտներին: Ինչպե՞ս կարելի է հանուն փիառի, հանուն նրա, որ հայտարարես՝ «մենք մեր թեստն ունենք», այդքան երկար սպասել, եւ այդպես անհեռատեսորեն ծախսել ժողովրդական փողը: «Մեր բնակարանում գազ կա, իսկ ձե՞ր»:

Առաջնորդի եւ կառավարության հասունությունն ու կայացվածությունը ընդհանրապես որոշվում են ոչ թե կարգախոսներով եւ լայվերով, այլ խոստումների եւ դրանց կատարման համապատասխանությամբ: Ե՞րբ նրանք արդեն կհագենան այս իշխանությունից եւ իրենց մեծության գիտակցությունից»:

դիտվել է 896 անգամ
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական... Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պ... Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ժամանակ... Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաս... Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի... Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմա... Հրազդանի կիրճում այրվել է երկու վագոն-տնակ Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտ... Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի... Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրո... Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեց... Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժ... Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը,... Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկ... Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցելու ծրագրեր չունի.... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ հա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց... Ռուբեն Ռուբինյանը և Խրիստոս Սոֆիանոպուլոսը կա... Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանք... ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարա... Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափմա... Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկա... Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաք... Դեսպան Գևորգյանն ու ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադ... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին. մարդի... Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մ... Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը ... Օշական գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դու... Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն... Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ... Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հե... Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչն... Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյ... Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գ... Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկ... «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահ... Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «... Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակի... Աստղագուշակ` ապրիլի 23-ի համար Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիատ... Տեսահոլովակի պրեմիերա. Թեյլոր Սվիֆթ, Post Mal... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Նովակ Ջոկովիչն արժանացել է «Laureus»-ի տարվա ... ՃՏՊ՝ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը... Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքո... Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակ... Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ուն... Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարա... Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլ... Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի... Քրեակատարողական ծառայության պետը Հաագայում մա... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման ... Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յո... Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրա... Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբ... Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վ... Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. ... Շերը Ռոք-ն-ռոլի փառքի սրահի 2024 թվականի թեկն... Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կա... Հրդեհ՝ Նուբարաշենի փողոցում Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից 35 հրթիռի... 35-ամյա կապանցին սպանել էր 63-ամյա տղամարդուն... Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց... Անհրաժեշտ են գործուն քայլեր անձնական տվյալներ... Վարորդները այլևս առձեռն գումար չեն վերցնի և մ... Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի կիսաեզրափակ... Ռուսաստանում երեք շրջանի ղեկավարները կարող են... Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպ... Ջուր չի լինելու «Ինտեր»-ը Իտալիայի չեմպիոնն է. Մխիթարյանի պատ... Պապոյանն ու Ճապոնիայի դեսպանն անդրադարձել են ... Սահմանազատման հարցերով հանձնաժողովների համանա... Շվեդիան չի բացառել Ուկրաինային Patriot համակա... Վրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահման... ՀԱՊԿ-ը Հայաստան-Ադրբեջան սահման պիտի գար որպե... Մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք ... Շրջակա միջավայրի նախարարը բարձր է գնահատել ՅՈ... Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպ... Լուկաշենկոն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանի... Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Կառավարությունը, ո՛չ... Ադրբեջանից հնչող մի շարք հայտարարություններ, ... ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդ... Տավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը... Ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունեցել. Փաշի... Սլովակները Ուկրաինային արկեր ուղարկելու համար... Մենք գոհ ենք՝ ինչպես են լուծվում տարածաշրջանո... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտ... Քննարկվել են Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան ... Սուսաննա Գաբոյանը շախմատի Եվրոպայի առաջնությա... Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչնե... Արմավիրի ԲԿ-ում Ավանեսյանը ծանոթացել է նորաբա... Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan