Նախարար. մինչև հունիսի վերջ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը չի հասնի 500 000-ի
Մինչեւ հունիսի վերջ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը չի հասնի 500 000-ի: Այս մասին երեկ ԱԺ նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
«Ես ասել եմ, որ մինչեւ հունիսի վերջ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կարող է հասնել 500 000-ի: Բարեբախտաբար, մինչեւ հունիսի վերջ նման թիվ չի լինի, նույնիսկ եթե շարունակենք աճ գրանցել»,-նշեց նախարարը: