Քաղաքացին ցանկանում էր ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից
Մայիսի 28-ին, ժամը 08։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն
տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն
գործել՝ նետվելով Կիևյան կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության
հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական
աջակցության բաժնի հրահանգիչը։
Ոստիկանության աշխատակիցները կանխել են քաղաքացու (Սմբատ Պ․) ինքնասպանության փորձը և տեղափոխել Մաշտոցի բաժին։