Էստոնիայն սկսել է թվային «իմունային անձնագրի» թեսթավորումը
Էստոնիայն սկսել է թեսթավորել թվային «իմունային անձնագիր», որը թույլ է տալիս մարդուն COVID-19-ի իր կարգավիճակով կիսվել երրորդ կողմի՝ գործատուի կամ իշխանության մարմինների հետ, հայտնում է AP-ը։
ImmunityPass բջջային եւ վեբ-հավելվածը կորոնավիրուսի թեսթավորման տվյալներ է հավաքում։ Այն ստեղծվել է հասարակական կազմակերպության կողմից՝ Էստոնիայի սկսնակ գործարարների եւ բուժաշխատողների աջակցությամբ։
Մշակողներն ասում են, որ այն համապատասխանում է տվյալների գաղտնիության էստոնական եւ միջազգային կանոններին, սակայն խոստովանում են, որ «լավ գիտեն հնարավոր էթիկական, սոցիալական եւ այլ խնդիրների մասին, եւ ինչու նման լուծումը չի կարող աշխատել» որոշ երկրներում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կանխել է նման անձնագրերի տրամադրումը այն մարդկանց, որոնք ապաքինվել են COVID-19-ից, քանի որ չկա ոչ մի ապացույց, որ նրանք պաշտպանված են երկրորդ վարակումից։