ՀԲՄ. արտերկրից դրամական փոխանցումների դրական սալդոն կրճատվել է 16,7 %-ով
Արտերկրից դրամական փոխանցումների դրական սալդոն կրճատվել է 16,7%-ով կամ 17 մլն դոլարով: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, տեսահամաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը՝ ներկայացնելով 2020 թվականի առաջին եռամսյակում բանկային համակարգի աշխատանքի ցուցանիշներն ու հիմնական արդյունքները:
Նրա խոսքով՝ արտերկրից փոխանցումների ծավալը 2020 թվականի առաջին եռամսյակում կազմել է 345 մլն դոլար, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 9,7%-ով: Իսկ Հայաստանից արտերկիր փոխանցումների ծավալը կազմել է 266 մլն դոլար, կրճատվել է 7,1%-ով:
«Նշված ժամանակահատվածում կոմերցիոն բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է ավելի քան 862 մլրդ դրամ: 2019-ի առաջին եռամսյակի համեմատ աճը կազմել է 18 մլրդ դրամ կամ 2,1%: 2014 թվականից բանկերի կապիտալը գրեթե կրկնապատկվել է: Բանկերի ընդհանուր ակտիվներն ավելացել են շուրջ 102 մլրդ դրամով կամ 1,8%-ով՝ կազմելով 5 տրիլիոն 907 դրամ:
Ընդհանուր պարտավորությունները կազմել են 5,045 մլրդ դրամ: 2019-ի առաջին եռամսյակի համեմատ աճը կազմել է 85 մլրդ դրամ կամ 1,7%:
Բանկերի վարկային ներդրումները կազմել են 3,762 տրիլիոն դրամ: 2019-ի առաջին եռամսյակի համեմատ աճը կազմել է 19 մլրդ դրամ կամ 0,5% տոկոս:
Բանկային համակարգի շահույթը կազմել է 23,3 մլրդ դրամ: 2019-ի առաջին եռամսյակի համեմատ՝ 7,2 մլրդ դրամ կամ 44 %:
Կապիտալացումը կազմում է 14,6% ՝ 12% նորմայի դեպքում:
Լիկվիդայնության ցուցանիշները կազմում են 31,6%՝ 15 % նորմայի դեպքում:
Վճարային քարտերով կատարվել է 18,154 մլն գործարք, որը 2019թ-ի առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 33.8%-ով:
Իսկ քարտերով գործարքների ծավալը կազմել է 592 մլն դրամ, որը 2019թ-ի առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 22.9%-ով:
Անկանխիկ գործարքների քանակը կազմել է 10 369 335, որը 2019թ-ի առաջին եռամսյակի (5 967 875) համեմատ աճել է 73.6%-ով:
2020-ի առաջին եռամսյակում կանխիկ գործարքների քանակը կազմել է 7 784 894, որը 2019-ի առաջին եռամսյակի (7 602 159) համեմատ աճել է 2,4%-ով: Անկանխիկ գործարքների քանակը կազմել է 10 369 335, որը 2019-ի առաջին եռամսյակի (5 967 875) համեմատ աճել է 73,6%-ով:
Հիպոթեքային վարկերի ծավալները առաջին եռամսյակում ավելացել են 10% տոկոսով, շինարարության ոլորտում վարկերը՝ 11% տոկոսով, գյուղատնտեսության ոլորտում՝ 6 տոկոսով, սպառողական վարկերի եւ ծառայությունների ոլորտում աճը՝ 4 տոկոսով:
Արդյունաբերության ոլորտում վարկերի ծավալները նվազել են 7%-ով, տրանսպորտի եւ կապի ոլորտում՝ 13%-ով, առեւտրի ոլորտում՝ 1%-ով:
2020-ի առաջին եռամյսակում դեպոզիտների ընդհանուր ծավալը կազմում է 3,329 տրիլիոն դրամ, ինչը անցած տարվա համեմատ կրճատվել է 1,1%-ով:
Դրամական դեպոզիտների ծավալը կազմում է 43%, արժութային դեպոզիտների ծավալը՝ 57%»,-ասաց ՀԲՄ գործադիր տնօրենը: