Երևանում երկու օրում ընդամենը 5 ավտոբուս է խախտումների համար տեղափոխվել հատուկ տարածք. Պաշտոնյա
Տրանսպորտի գործունեության ընթացքում հակահամաճարակային միջոցառումների խախտումները մեծ ծավալ չեն կրում: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը:
«Մայիսի 24-ին ընդամենը երկու տրանսպորտային միջոց է ոստիկանության կողմից հայտնաբերվել, իսկ մայիսի 25-ին՝ երեք ավտոբուս է հայտնաբերվել եւ տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք»,-ասաց նա: