Մարդը հաց առնելու փող չունի, ասում են՝ ալկոգելի գործերը լավ է․ Էդմոն Մարուքյան
Մարդը հաց առնելու փող չունի, ասում են՝ ալկոգելի գործերը լավ է։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Գիտենք, որ համավարակը մեծ հարված է հասցրել պետությանը սոցիալ-տնտեսական առումով եւ մեր քաղաքացիները հիմա մխրճվել են աղքատության մեջ, պարտավորությունների չկատարման պատճառով մարդկանց իրենց տներից են հանում, եւ մենք ասում ենք եկեք այս նախաձեռնությամբ մարդկանց աջակցենք, դուք ասում եք թող գնան դատարան եւ ասում եք գնան այն դատարան, որի մասին երեկ Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ ասում էիք ունի 0 վստահություն։ Մարդուն տնից հանել են, մյուսի վարձակալած տարածքն են ձեռքից վերցնում, մյուսը բակերում վարկերի խնդիր ունի, ասում է թող գնան դատարն, տունը խլում են մարդու ձեռքից, ասում են թող գնա դատարան։ Փաստաբանի գումար ունի․ հաց առնելու փող չունի, ասում են՝ ալկոգելի գործերը լավ է։ Երկրում 2 հոգի կարող է ալկոգել է արտադրում, 1000 հոգի տնտեսական ծանր վիճակում է»,- ասաց պատգամավորը: