Ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա պետք է շատ ուշադիր լինի հայտարարություններ անելիս. Բա որ վրացիներն էլ մեր վարորդներին ասեն՝ վարակված են ու տանեն կարանտինի մեջ մտցնեն. Մարուքյանը՝ Թորոսյանի մասին
Ամոթ էր, խայտառակություն էր. կարծում եմ՝ մենք պետք է քիչ խոսեինք, շատ աշխատեինք, բայց շատ խոսել ենք, քիչ աշխատել: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով առոջղապահության նախարար Արսեն Թորոսյանի Վրաստանի մասին արված հայտարարություններին եւ դրան հաջորդած Վրաստանի կողմից արձագանքներին:
«Հիմա ասենք Վրաստանի հետ հարաբերություն փչացնելու իմաստը ո՞րն էր:
Ասել, որ ձեր վարորդները վարակված են: Բա որ իրենք էլ մեր վարորդներին ասեն, տանեն կարանտինի մեջ մտցնեն: Դրա համար ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա պետք է շատ ուշադիր լինի հայտարարություններ անելիս»,-ասաց նա: