Մեխիկոյում մամոնտների և մարդկանց հնագույն գերեզմանոց են հայտնաբերել
Մեխիկոյում մամոնտների եւ մարդկանց հնագույն գերեզմանոց են հայտնաբերել , հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մեքսիկայի անթրոպոլոգիայի եւ պատմության ազգային ինստիտուտին:
Մամոնտները, որոնց մնացորդները հայտնաբերվել են օդանավակայանի կառուցման վայրում: Այդ կենդանիներն ապրել են Հյուսիսային Ամերիկայում գրեթե 12 հազար տարի առաջ՝ պլեյստոցենի դարաշրջանում:
Մարդկանց գերեզմանները հայտնաբերվել են Ֆելիպե Անխել օդանավակայանի կառուցման ժամանակ: Նրանք ապրել են մ.թ. 8-9 դարերում: Հնագետները նշել են, որ ոսկորների մոտ հայտնաբերվել են հնագույն կերամիկական իրեր, մասնավորապես՝ ամաններ եւ արձաններ:
Օդանավակայանի տարածքում ծրագրվում է թանգարան-արգելոց ստեղծել: Համապատասխան ծրագրերն արդեն հաստատել է Մեքսիկայի պաշտպանական գերատեսչությունը: