Կրակային պատրաստության պարապմունք. Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված կրակային խնդիրները
Մայիսի 23-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:
ՊՆ-ից հայտնում են, որ ուսումնական կետերի ղեկավարները հրահանգավորել են անձնակազմին հաստիքային զենքերի կրման, անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված կրակային խնդիրները, խոցվել են կրակադաշտի բոլոր թիրախները: