Անցկացվել են կապավորների վարժանքներ եւ ճամբարային հավաքներ
1-ին զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողները մայիսի 23-ին անցկացրել են գործնական պարապմունքներ:
ՊՆ-ից հայտնում են, որ բացազատվել են կապի դաշտային հանգույցներ, ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու շարժական կապի համակարգի աշխատանքի արդյունավետությունը:
Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու, ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցության կազմակերպման հմտությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորումում անցկացվում են ճամբարային հավաքներ:
Հավաքներին ընդգրկված են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի հրետանային ստորաբաժանումները։