Մի շարք զորամասերում իրականացվել են հանկարծակի ստուգումներ
ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը հանկարծակի ստուգումներ է իրականացրել մի շարք զորամասերում:
ՊՆ-ից հայտնում են, որ ստուգվել են օրվա վերակարգերի կազմակերպումը, անցագրային խստացված ռեժիմի պահպանումը, տարածքների և շինությունների սանիտարահիգիենիկ վիճակը: Աշխատանքային խումբը նաև հետևել է անվտանգության կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ: