Անգլիական թիմերին թույլ է տրվել լիարժեք մարզումներ անցկացնել
Անգլիական ակումբները շարունակում են պատրաստվել կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո մրցաշրջանի վերսկսմանը:
Mirror-ի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը թույլատրել է թիմերին լիարժեք մարզումներ անցկացնել ընդհանուր խմբի կազմով:
Անգլիական ակումբները մայիսի սկզբից վերսկսել էին մարզումները, սակայն ֆուտբոլիստները մարզվում էին անհատական ծրագրերով:
Պրեմյեր լիգայի վերսկսումը սպասվում է հունիսի կեսերին: