Կորոնավիրուսի 452 նոր դեպք Հայաստանում. ընդհանուր թիվն անցավ 7000-ից
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 7113-ի (երեկ՝ 6661)։ Ապաքինվել է 3145 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 3842 պացիենտ։
Մահացել է կորոնավիրուսով վարակված 6 պացիենտ: Մինչ օրս գրանցվել է մահվան 87 դեպք։ Ընդհանուր անցկացվել է 51594 թեստ։