ԱՄՆ-ից 52 ՀՀ քաղաքացիներ վերադարձան Հայաստան
Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է․
«Մայիսի 24-ին ԱՄՆ-ից ՀՀ քաղաքացիների հերթական խումբը՝ 52 անձ, վերադարձավ Հայաստան։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցաբար հյուպատոս Դավիթ Միրզախանյանն Ամստերդամի օդանավակայանում դիմավորեց և անհրաժեշտ աջակցություն տրամադրեց վերջիններին»։