Ալեքսանդր Կոլարովը կարիերան ավարտելուց հետո պաշտոն կստանա «Ռոմայում»
«Ռոմայի» պաշտպան Ալեքսանդր Կոլարովը որոշել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մնալ իտալական ակումբում, որը նրան աշխատանք է առաջարկել, հաղորդում է Calciomercato-ն։
34-ամյա սերբ ֆուտբոլիստը վարչական պաշտոն կստանա հռոմեական ակումբում, որի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։
Ընթացիկ մրցաշրջանում Կոլարովը «Ռոմայում» մասնակցել է 32 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։