Մայքլ Ջորդանի խաղային համազգեստը աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով (Լուսանկար)
Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ, «Չիկագո Բուլզի» նախկին խաղացող Մայքլ Ջորդանի խաղային համազգեստը Goldin Auctions աճուրդում վաճառվել է 288 հազար դոլարով։
Այդ խաղաշապիկով Ջորդանը «Չիկագո Բուլզում» խաղացել է 1996-1997 թվականների մրցաշրջանում։ Ջորդանի օգտագործած համազգեստի համար այս գինը ռեկորդային է։
Ավելի վաղ 560 հազար դոլարով վաճառվել էր Ջորդանի Air Jordan 1 խաղակոշիկի զույգը, որով նա հանդես է եկել 1985 թվականին՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիայում անցկացրած առաջին մրցաշրջանում։
This 96-97 Jordan game-used Bulls uniform just sold for $288,000 at @GoldinAuctions, a record for a game-used Jordan Bulls uniform. pic.twitter.com/pg5J7ux25s
— Darren Rovell (@darrenrovell) May 24, 2020