Տաթևիկ Ռևազյանի հասցեին վիրավորական գրառում կատարած անձը հրավիրվել է Ոստիկանություն
Տաթևիկ Ռևազյանի հասցեին վիրավորական գրառում կատջարած անձը հրավիրվել է Ոստիկանություն և բացատրություն տվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
«Արտյոմ Խաչատրյանը բերվել է ոստիկանություն նախապատրաստվող նյութերի շրջանակում, բացատրություն է ներկայացրել և գնացել»,- հայտնեցին ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ Դատախազությունը Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռևազյանի հասցեին օգտատեր Արտյոմ Խաչատրյանի գրառումն ուսումնասիրելու և հետագա ընթացքի համար ուղարկել էր ոստիկանություն։