«Նապոլին» կփորձի 4 ֆուտբոլիստի վաճառքից ստանալ 200 միլիոն եվրո
Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը ցանկանում է վերակառուցել թիմը։ Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա մտադիր է չորս ֆուտբոլիստի վաճառքից ստանալ 200 միլիոն եվրո։
Տրանսֆերի կհանվեն 28-ամյա սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին, 26-ամյա լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը, 29-ամյա բրազիլացի կիսապաշտպան Ալան Մարկես Լոուրեյրոն եւ 29-ամյա ալժիրցի պաշտպան Ֆաուզի Գուլյամy, հաղորդում է Football Italian-ն։
«Նապոլին» նոր պայմանագիր կառաջարկի իտալացի գլխավոր մազիչ Ջենարո Գատուզոյին՝ վստահելով նոր թիմ կառուցելու առաքելությունը։