Սա գործ չի, սա գլխառադ անել ա. 82-ամյա Արտուշ պապը դժգոհ է տան վերանորոգումից, իսկ նրա թոռնուհին պնդում է, որ պապը երբեք անտեր կամ մենակ չի եղել (Տեսանյութ)
Եղեռնի զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին հայտնի դարձած 82-ամյա Արտուշ Միրզոյանը դժգոհ է իր տան վերանորոգումից: Այս մասին տեղեկանում ենք Yerevanonline կայքի նկարահանած տեսանյութից:
Նշենք, որ պապիկի անբարեկարգ տունը վերանորոգել էին մի խումբ կամավորներ:
«Բա սա բան ա, որ արել են, թքել կպցրել են, լինոլյումն էլ կեղտոտ պոլին են գցել: Սա գործ չի, սա գլխառադ անել ա: Էսի բան ա, որ կպցրել եք, այ սրիկաներ»,- Yerevan.Online-ին բողոքել է նա:
Արտուշ Միրզոյանի դուստր ներկայացած մի կին, որը չի ցանկացել, որ իր դեմքը երեւա, ասել է, որ իր հայրն ապրում է ընտանիքի հետ, երբեք լքված չի եղել:
82-ամյա տղամարդը նաեւ դժգոհել է, որ իրեն առձեռն գումար չեն տվել:
«Ինձ ոչ ուտելիքն էր պետք, ոչ վերանորոգումը: Ինձ փողը պիտի տային»,- ասում է նա: