Բրայանտի այրին բասկետբոլիստի ընկերության վաճառքից կստանա 200 միլիոն դոլար
Ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհված լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի այրի Վանեսան կստանա 200 միլիոն դոլար մարզական ըմպելիքների BodyArmor ընկերության վաճառքից, հաղորդում է ESPN-ը։
Գործարքը կատարվել էր 2018 թվականին։ BodyArmor-ի հիմնադիրներից էին Բրայանտն ու Մայք Ռեպոլեն։ Առեւտրային նշանը վաճառվել էր մոտ 2 միլիարդ դոլարով, Բրայանտի մասնաբաժինը կազմել էր 200 միլիոն դոլար, որը բաժին կհասնի Վանեսա Բրայանտին։
Հիշեցնենք, որ 1996 թվականից ամբողջ կարիերան «Լոս Անջելես Լեյքերսում» անցկացրած Բրայանտը մեծ սպորտից հեռացել էր 2016-ին։
Այս տարվա հունվարի 26-ին տեղի ունեցած ավիաաղետում զոհվել էր նաեւ Բրայանտի 13-ամյա դուստրը։