Լեւոն Արոնյանը չհաղթահարեց Հիկարու Նակամուրայի արգելքը
Արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը չհաղթահարեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի արգելքը։
Քառորդ եզրափակիչի հիմնական չորս պարտիաներից հետո հաշիվը հավասար էր՝ 2։2։ Առաջին պարտիայում հաղթելուց հետո Արոնյանը հաջորդ երկու պարտիաներն ավարտեց ոչ ոքի, իսկ չորրորդ պարտիայում սեւերով պարտվել։
«Արմագեդոն» բլից պարտիայում Արոնյանը սպիտակներով պարտություն կրեց։
Նակամուրայի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի չինացի Յանջի Յուն, որը պայքարից դուրս թողեց իր հայրենակից Դին Լիրենին։
Մյուս զույգերում կիսաեզրափակիչի ուղեգրերը վիճարկում են աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Ուեսլի Սոն, ռուսաստանցիներ Դանիիլ Դուբովն ու Սերգեյ Կարյակինը։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։