«Դիմակ չունեմ, չեմ էլ կրելու, տուգանեն էլ՝ չեմ մուծելու». քաղաքացիները դժգոհ են պարտադիր դիմակ կրելու պահանջից (Տեսանյութ)
Մայիսի 19-ին Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով բաց տարածքներում դիմակ չունենալու համար 10 հազար դրամ տուգանք է սահմանվում:
Մայիսի 18-ից պարետատան որոշմամբ՝ քաղաքացիները հասարակական տրանսպորտ նստելիս պետք է պարտադիր կրեն դիմակ, բացօթյա տարածքներում՝ ունենան իրենց մոտ, իսկ մայիսի 25-ից դիմակ կրելը բոլոր փակ տարածքներում դառնում է պարտադիր:
Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը պարզաբանեց, որ բաց տարածքում կա դիմակի առկայության, ոչ թե կրելու պահանջ։ Ըստ նրա՝ դիմակի առկայությունը ենթադրում է, որ փակ տարածք մտնելիս քաղաքացին ունի դիմակ ու կարող է այն օգտագործել։
Ինչպե՞ս են մեր համաքաղաքացիները գնահատում կառավարության այս որոշումը.
«Դիմակ չունեմ հիմա ինձ մոտ, չեմ էլ կրելու, ինձ համար շատ անհարմար է անընդհատ դիմակով ման գալը, եթե դրա համար տուգանեն էլ՝ չեմ մուծելու»,-ասաց քաղաքացիներից մեկը:
Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի հարցախույզի տեսանյութում: