Գյուղատնտեսության ոլորտում հիմա հեղափոխություն է տեղի ունենում. ՀՀ վարչապետ
Ինչպես ավելի վաղ նշել էինք, ՀՀ Վարչապետը այսօր Արարատի մարզում էր:
Գյուղատնտեսության ոլորտում հիմա հեղափոխություն է տեղի ունենում: Այս մասին Արարատի մարզի Վերին Դվին համայնք այցի ժամանակ դիմելով գյուղացիներին ասաց նա:
«Մեր ամենամեծ պրոբլեմն այն է, որ զբաղվում ենք գործով, այդ ընթացքում ծագում են հարցեր, որոնց պատասխանը մենք չենք իմացել, չգիտենք ու չենք ուզում իմանալ: Հիմա առաջին անգամ է, որ գյուղացին գիտելիքի հարց է բարձրացնում: Նախկինում նման բան ես չեմ հիշում: Այսինքն ոլորտում տեղափոխություն է տեղի ունենում:
Նախկինում, երբ գյուղացուն ասում էինք՝ ինչ-որ բան գուցե ճիշտ չեք անում, մեզ ասում էին՝ այ քեզ բան, մենք հազար տարի ծիրան ենք աճացրել, դու եկել ես ասում ես՝ ճիշտ չես անում: Իսկ հիմա գյուղացին ասում է, որ գիտելիքի խնդիր կա»,-ասաց նա: