Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 374 նոր դեպք, ապաքինվել է ևս 62 մարդ. Ընդհանուր առմամբ՝ մայիսի 23-ին հաստատվել է կորոնավիրուսի 6302 դեպք
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 374 նոր դեպք, ապաքինվել է ևս 62 մարդ:
Արձանագրվել է մահվան 3 դեպք: Պացիենտները եղել են 74 (տղամարդ), 86 (կին), 54 (կին), տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 32 է:
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 23-ին հաստատվել է կորոնավիրուսի 6302 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 49080 (վերջին մեկ օրում՝ 1426):
Փաստացի այս պահին բուժվում է 3257 անձ (մեկ օրում ավելացել է 305-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 2936 անձ (վերջին մեկ օրում՝ 62 մարդ):
Ընդհանուր առմամբ, 77 պացիենտ մահացել է (ավելացել է 3-ով):
Եվս 4 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 32 է: