Միսիսպիում եկեղեցի են այրել, որտեղ պանդեմիայի ժամանակ ժամերգություններ էին անցկացվում
Միսիսպիում Հոլի Սփրինգս քաղաքում եկեղեցի են այրել, որտեղ պանդեմիայի ժամանակ ժամերգություններ էին անցկացվում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NBC-ին:
Ոստիկանները դիտարկում են կանխամտածված այրման տարբերակը: Եկեղեցու մոտ ավտոկայանատեղիում գրաֆիտի է հայտնաբերվել՝ գրությամբ. «Կարծում եմ՝ այժմ դուք տանը կմնաք, երեսպաշտներ»:
Ավելի վաղ տեղի իշխանությունները եկեղեցու ղեկավարությանը մեղադրել են ինքնամեկուսացման միջոցները չհետեւելու մեջ: Ապրիլի 10-ին եկեղեցում հավաքվել է մոտ 40 մարդ, որոնք չեն հետեւել սոցիալական հեռավորության կանոններին:
ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,57 մլն դեպք, մահացել է 94,7 հազար մարդ, որոնցից 580-ը՝ Միսիսիպիում: