Թաիլանդում COVID-19-ի նոր դեպքեր չեն հայտնաբերվել
Թաիլանդում ուրբաթ օրը կորոնավիրուսով վարակման ոչ մի նոր դեպք չի հայտնաբերվել, անցած օրվա ընթացքում վարակվածության դեպքեր նույնպես չեն գրանցվել, այս մասին Բանգկոկի կառավարության տանը մամուլի ասուլիսին հայտնել է Թաիլանդի Կորոնավիրուսային վարակի դեմ պայքաի կենտրոնի մամուլի խոսնակ Թհավիսին Վիսանույոթհինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել: Նաեւ անցած օրվա ընթացքում վարակի հետեւանքով մահվան դեպքեր կրկին չեն գրանցվել»,- ասել է նա: «Սակայն մենք չենք կարող ասել, որ սա սպառիչ տեղեկատվություն է: Դժբախտաբար, անցած գիշեր հայտնի էր դարձել Թաիլանդի քաղաքացիների շրջանում վարակման երկու հնարավոր դեպքի մասին, որոնք պետական կարանտինում են գտնվում արտասահմանից վերադառնալուց հետո, այս դեպքում՝ Եգիպտոսից եւ Հնդկաստանից»,- նշել է մամուլի խոսնակը:
«Այսօր առավոտյան, այս երկու հիվանդները սպասում էին կորոնավիրուսի ախտորոշման թեստերի վերջնական արդյունքների են սպասում: Եթե վարակը հաստատվի, նրանք կհամալրեն վաղվա վիճակագրությունը»,- նշել է Վիսանույոթհինը:
Նա նաեւ նշել է, որ Թաիլանդում մայիսի 8-ից 21-ն ընկած ժամանակահատվածում գրանցված 46 նոր հիվանդներից 20-ը վարակվել է արտասահմանում, իսկ 11-ը՝ ավելի վաղ վարակվածներից: