Նոյեմբերյանի տարածաշրջանում կա կորոնավիրուսով վարակված 10 քաղաքացի. վարակվածները մեկ ընտանիքից են
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում կորոնավիրուսային հիվանդության 10 հաստատված դեպք կա, որից 9-ը հաստատվել է այս գիշեր։ Այս մասին ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Վարակվածները մեկ ընտանիքից են, այս պահին պարզվում է նրանց շփման շրջանակը։ Սկզբում վարակվել է ընտանիքի անդամներից մեկը, այնուհետեւ վարակվել են ընտանիքի ինը անդամները։ Այս պահին զբաղված ենք նրանց տեղափոխման, մեկուսացման հարցերով»,- ասաց մարզպետը։
Չոբանյանը հայտնեց, որ ընտանիքի անդամներից միայն մեկի մոտ կա ախտանշաններ. «Սիմպտոմ կա միայն ընտանիքի այն անդամի մոտ, որն առաջինն էր վարակվել»։