Ռիվալդո․ Էրլինգ Հոլանդը հիշեցնում է Ռոնալդոյին
Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին խաղացող Ռիվալդոն Դորտմունդի «Բորուսիայի» եւ Նորվեգիայի հավաքականի 19-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդին համեմատել է Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Ռոնալդոյի հետ։
«Այդ նորվեգացին ինձ հիշեցնում է Ռոնալդոյին։ Նա շատ է գոլ խփում, նույնպես շատ արագ է, հրաշալի է միայնակ շրջանցում պաշտպաններին։ Հոլանդը խաղադաշտ է դուրս գալիս առանց վախի։ Նա անհավանական հզոր է սկսել, սակայն դեռ վաղ է նրան անվանել Ռոնալդոյի ժառանգ։ Բայց Էրլինգը ունի ներուժ նրա ճանապարհն անցնելու համար»,- 48-ամյա Ռիվալդոյի խոսքը մեջբերում է Sport.es-ը։
«Բորուսիայում» անցկացրած 12 խաղում Հոլանդն արդեն խփել է 13 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։