Թրամփը հայտարարել է Բաց երկինք պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին
Սպիտակ տան վարչակազմը այլ երկրների իշխանություններին տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Բաց երկնքի պայմանագրից, որի անդամները կարող են դիտորդական թռիչքներ իրականացնել միմյանց տարածքներում: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:
Սպիտակ տունը նման որոշում է կայացրել այն պատճառով, որ Ռուսաստանը, ԱՄՆ իշխանությունների կարծիքով, խախտում է համաձայնագիրը:
ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ իրենք հեռանում են պայմանագրից ՝ կապված Ռուսաստանի կողմից նրա դրույթների խախտման հետ, և նաև նշել են, որ թռիչքների ժամանակ հավաքված պատկերներն ավելի հեշտ և արագ կարելի է ստանալ ԱՄՆ-ից կամ առևտրային արբանյակների օգնությամբ: