Պոմպեոն պաղեստինցիներին համագործակցության կոչ է արել
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ցավում է՝ կապված պաղեստինցիների՝ Իսրայելի կողմից տարածքների անեքսիայի դեպքում անվտանգության ոլորտում ջանքերի կոորդինացումը դադարեցնելու սպառնալիքների հետ, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն ավելի վաղ հայտարարել է, որ իր կառավարությունը դուրս է գալիս Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ բոլոր համաձայնագրերից, այդ թվում՝ անվտանգության ոլորտում եռակողմ համագործակցության մասին համաձայնագրից:
«Հուսով ենք՝ անվտանգության ոլորտում համաձայնությունները կմնան: Ցավում եմ, որ Պաղեստինը որոշել է չեղարկել այդ համաձայնությունները»,-ասել է Պոմպեոն: