«Չելսիի» կիսապաշտպանը կորոնավիրուսով վարակվելու վախից հրաժարվում է վերսկսել մարզումները
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն կորոնավիրուսով վարակվելու վախից հրաժարվել է վերսկսել մարզումները, հայտնում է Daily Mail-ը:
Մայիսի 19-ին 28-ամյա ֆուտբոլիստը ժամանել է «Չելսիի» մարզաբազա, սակայն 1 օր անց հրաժարվել է մասնակցել մարզումներին:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն իր աջակցությունն է հայտնել Կանտեին: