Դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել է դատարան: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019 թվականի մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել: Դրանից հետո, սակայն, նրան մեղադրանք էր առաջադրվել մեկ այլ քրեական գործով պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Կեղծիքին օժանդակելու համար էլ մեղադրանք էր առաջադրվել դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին: