Վենեսուելան դատարանի միջոցով փորձում է Անգլիայի բանկից վերադարձնել ոսկին
Վենեսուելայի Կենտրոնական բանկը Լոնդոնի դատարանում հայց է ներկայացրել Անգլիայի Բանկի դեմ՝ այնտեղ պահվող 930 միլիոն եվրոյ արժողությամբ ոսկե ձուլակտորները վերադարձնելու նպատակով՝ հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դատարան ներկայացված փաստաթուղթը:
Այնտեղ պարզաբանվում է, որ Վենեսուելային այդ ձուլակտորները հարկավոր են COVID-19-ի դեմ պայքարի համար: Այսպիսով, պետությունը նախատեսում է դրանց վաճառքից ստացված հասույթը ծախսել բժշկական սարքավորումների, դեղամիջոցների և սննդի գնման վրա:
Դատարանում Վենեսուելայի ԿԲ ներկայացուցիչ, իրավաբան Սարոշ Զայվալան հայտարարել է, որ այս գործընթացը հետաձգելով՝ Անգլիան զգալիորեն խոչընդոտում է Վենեսուելայի և ՄԱԿ-ի՝ երկրում կորոնավիրուսը հաղթահարելու ջանքերին: