Սերժ Սարգսյանի փաստաբանը միջնորդել է նիստը հետաձգել
Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում ահագնացող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մայիսի 21-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
«Հարգելի ընկերներ, լրագրողներ.
Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում ահագնացող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մայիսի 21-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով:
Հաջորդ դատական նիստի օրվա եւ ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմ»,- գրել է նա։