Երևան, 23.Ապրիլ.2024, 00:00 |
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներ... Իրանն ու Պակիստանը համատեղ կպայքարեն ահաբեկչո... Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի ... Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել ե... Ի՞նչ սև կատու է անցել «Հայաստան» դաշինքի և «Պ... Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճար... Այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա... Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա ... «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյա... Բագրատ Սրբազանը հայ հոգևորականի հավաքական և հ... Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5... ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հա... Ռուս խաղաղապահները լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռո... Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի... Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլ... Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ... ՀՀ ՄԻՊ-ն ու Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը... Թույլ չեմ տա հետս այդպես խոսել․ Բագրատ Սրբազա... Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպա... Էրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն ... Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվ... Շարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզեր... ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մ... Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանո... Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորնե... Լարված իրավիճակ. մեծ թվով ոստիկանանական ուժեր... Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղ... ԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյ... Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադր... 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճ... Փրկարարները կտրել և հեռացրել են կախված ճյուղը... Խստորեն դատապարտում ենք Կառավարության հակաժող... Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական... Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պ... Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ժամանակ... Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաս... Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի... Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմա... Հրազդանի կիրճում այրվել է երկու վագոն-տնակ Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտ... Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի... Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրո... Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեց... Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժ... Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը,... Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկ... Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցելու ծրագրեր չունի.... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ հա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց... Ռուբեն Ռուբինյանը և Խրիստոս Սոֆիանոպուլոսը կա... Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանք... ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարա... Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափմա... Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկա... Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաք... Դեսպան Գևորգյանն ու ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադ... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին. մարդի... Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մ... Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը ... Օշական գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դու... Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն... Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ... Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հե... Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչն... Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյ... Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գ... Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկ... «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահ... Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «... Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակի... Աստղագուշակ` ապրիլի 23-ի համար Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիատ... Տեսահոլովակի պրեմիերա. Թեյլոր Սվիֆթ, Post Mal... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Նովակ Ջոկովիչն արժանացել է «Laureus»-ի տարվա ... ՃՏՊ՝ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը... Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքո... Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակ... Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ուն... Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարա... Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլ... Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի... Քրեակատարողական ծառայության պետը Հաագայում մա... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման ... Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յո... Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրա... Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբ... Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վ... Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. ...

«Սրտի դատավորները» սպառնում են ողջ արդարադատությանը. Էլինար Վարդանյան

Օրեր առաջ կայացած՝ վարչապետի և Արդարադատության նախարարի հրապարակային երկխոսությունը ունի խիստ կարևոր տողատակեր. դա սովորական կամ հերթական հանդիպում չէր։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նածագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դա երկուսի գաղտնիքի մասնակի հրապարակայնացումն էր։ Հեղափոխական վարչապետը ներկայացրեց իր որոշումը՝ դատական համակարգի վերաբերյալ։ Սա այն հարցն է, որն ունի մանրակրկիտ վերլուծության կարիք, որովհետև այն առնչվելու է բոլորին։

Փաշինյանի պատկերացումների տրանսֆորմացիաները

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին դեռևս բավական բարձր վարկանիշով և հեղափոխական լիցքերով վարչապետ Փաշինյանը, մի կոնկրետ դատավճռից գոհ չլինելով, կոչ արեց իր համախոհներին՝ շրջափակել դատարանները և հայտարարեց դատավորների վեթինգի ծրագրի մասին։

Անկախ՝ վեթինգի ինստիտուտի հանդեպ մեր դիրքորոշումից, փաստենք. իսկապես անարդար և իսկապես բարեփոխման կարիք ունեցող դատական համակարգի առողջացման համար վեթինգը տարբերակներից մեկն էր։ Վարչապետը կողմ էր դրան։

Կար այլ տարբերակ՝ պարզապես ժամանակի ընթացքում ազատվել ցածր վարկանիշով և երկար տարիների ընթացքում վարկաբեկված դատավորներից։ Այս տարբերակն էլ կարող էր ունենալ կողմնակիցներ և հակառակորդներ, բայց սա նույնպես տարբերակ էր և զգալիորեն կլուծեր խնդիրը ու նաև հեղափոխականությանը (լավ իմաստով) խորթ չէր լինի։ Երկու տարբերակն էլ կարող էին այս կամ հաջողությամբ իրականացվել, և նրանց առանցքում կլիներ մեկ ընդհանուր խնդիր՝ փոխել հին, անարդար և վարկաբեկված դատական համակարգը՝ ի շահ պետության և քաղաքացու։

Կար երրորդ տարբերակը՝ գնալ դատաիրավական համակարգի՝ ավելի լավ մշակված գրագետ բարեփոխման, բայց դա ուներ մեկ նախապայման. որևէ պարագայում չէր կարելի սեփական քաղաքական շահերի համար օգտվել առկա որակներով դատաիրավական համակարգի ծառայություններից։

2020թ. մայիսին վարչապետն արդեն բոլորովին այլ տեսակետ ունի, և այդ նոր տեսակետի առանցքը ոչ թե հին համակարգը փոխելն է, առողջացնելը, այլ՝ այն հնարավորինս օգտագործելը։ Սեփական ծագող շահերի համար անթաքույց օգտագործել նախկին արատավոր համակարգը։

Փաշինյանի նոր տեսլականը

Փաշինյանին պետք են դատավորներ, որոնք անմռունչ կկատարեն իր բոլոր հրահանգները։ Այսինքն՝ վեթինգի կամ բարեփոխման այլ տարբերակների փոխարեն, Փաշինյանը գնաց իր «սրտի դատավորների» թիմ ձևավորելու ճանապարհով։ Դրանք այն դատավորներն են, որոնք կայացնելու են իշխանության ցանկությանը համահունչ վճիռներ։ Դրանք կոնկրետ մարդիկ են։

Առաջին ահազանգը, որ Փաշինյանը որոշել է ոչ թե առողջացնել դատական համակարգը, այլ՝ գնալ դրա անխնա օգտագործման ճանապարհով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի ընտրությունն էր։ Վերջինս հայտնի է Հաց բերողի գործով. նա էր, որ չփոխեց ծայրահեղ ծանր առողջական խնդիրներ ունեցող մարդու խափանման միջոցը, ինչը հանգեցրեց նրա մահվանը։ Հեղափոխությունից հետո այդ դատավորը դառնում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։ Սա ահազանգ էր, որը չնկատեց կամ նկատելով՝ լռեց հեղափոխական թիմը։

Պակաս կարևոր չէր Մանվել Գրիգորյանի գործով Մնացական Մարտիրոսյանին դատավոր նշանակելը։ Վերջինս, ըստ էության, ոչ թե դատաքննություն էր անում, այլ խոշտանգում էր կիսամեռ մարդուն։ Հիշենք, որ Մնացական Մարտիրոսյանը տարիներ առաջ դատել էր Նիկոլ Փաշինյանին։ Ըստ Փաշինյանի և շատ շատերի՝ անարդար։ Հիմա Փաշինյանն օգտագործում է նրան արդեն իր նպատակների համար։ Մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել. սա ներկայացնում եմ՝ ցույց տալու համար, որ նոր իշխանությունը գնաց ոչ թե համակարգը բարեփոխելու, այլ՝ սեփական շահի համար նույն վատ համակարգն օգտագործելու ճանապարհով։

Դատական համակարգը ենթարկեցնելու գործընթացի, ռեպրեսիվ մեքենան գործի դնելու մեխանիզմները տեսանելի էր արդեն անցյալ տարի, ինչի մասին մենք ահազանգում էինք։ Սկսվել էր մեկ մարդու ցանկությամբ չառաջնորդվող դատավորներին ցուցադրական պատժելու, իսկ ենթարկվողներին՝ խրախուսելու գործընթացը։ Ըստ էության՝ դրվել էր երկրում մեկ դատավորի գոյության սկզբունքը։ Քանի որ վարչապետի պատկերացումները դատական համակարգի վերաբերյալ հիմնականում պտտվում են մարտի 1-ի գործի շուրջ, ինչպես նաև՝ որևէ կերպ դրան առնչվող հարցերի, երկրի դատական համակարգը դարձել է մարտի 1-ի դատավարության գերին։

Սրտի դատավորների թիմը

Շատ հավանական է թվում, որ այս պահի դրությամբ Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը։ Այն ունի մոտավորապես այսպիսի տեսք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյան, Մնացական Մարտիրոսյան և Կարեն Ֆարխոյան՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայր։ Շենգավիթում՝ Արտուշ Գաբրիելյան և Աննա Դանիբեկյան։ Քանի որ Դանիբեկյանը ծանրաբեռնված է մարտի 1-ի գործով, փնտրվում է լրացուցիչ թեկնածություն։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ քննարկվում է երկու թեկնածություն՝ Մարինե Մելքոնյան և Նելլի Բաղդասարյան։

Իշխանությունների հիմնական գլխացավանքը Ավան վարչական շրջանն էր, որտեղ չէր հաջողվում 100 տոկոսանոց «սրտի դատավոր» գտնել։ Լուծումը գտնվեց՝ Գյումրիից Ավան տեղափոխվեց Վահե Միսակյանը, և միանգամից նրան տրվեց Սերժ Սարգսյանի գործը։

Ի դեպ, մարզերից «տրանսֆերների» պրակտիկան համարվում է հաջողված փորձ և շատ հրապուրիչ։ Տեղեկություն կա, որ Դավիթ Գրիգորյանին Երևանում ոչ մի դատավոր չի համաձայնում դատել, և հատուկ այդ նպատակով Սյունիքից դատավոր են բերում մայրաքաղաք։

Վերաքաննիչ դատարանը շատ ավելի սուր խնդիր է Փաշինյանի համար, և գործն այնտեղ ավելի դժվար է առաջ գնում։ Թեև արդեն իսկ ուրվագծվում է այն «դրիմ թիմը», որը պետք է բավարարի քաղաքական իշխանության հրահանգները։ Այդ կազմում են՝ Արմեն Դանիելյան, Մհեր Արղամանյան, Տիգրան Սահակյան, Արմեն Բեքթաշյան, Լուսինե Աբգարյան։ Հետաքրիր է, որ այս ցանկից երեքը վերաքննիչի հնաբնակներն են. ըստ Փաշինյանի ստանդարտների՝ ամենահինը, ամենասևը, և ունեն ամենացածր վարկանիշը։

Իսկապես շատ կարևոր է, որ հեղափոխական թիմը, որոնց մեծամասնությունն իսկապես երկրում առաջադիմական բարեփոխումների ցանկություն ուներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք տարբեր փուլերում սատարել են Փաշինյանին, այդ հարցը ուղղեն իրենք իրենց՝ արդյո՞ք սա այն էր, ինչը մենք ուզում էինք կամ պատկերացնում էինք արդեն հեռավոր թվացող 2018-ին։

Խնդիրներ, որոնք պետք է լուծի «սրտի դատավորների թիմը»

Ամիսներ առաջ, ըստ շրջանառվող լուրերի, Փաշինյանը ուժայինների առաջ խնդիր է դրել, իր պատկերացմամբ, կոռուպցիոն գործարքների բացահայտման մեծ ցուցանիշներ ապահովել։ Բնականաբար՝ նման խնդիրը անմիջապես հակադրվում է օրենքի հետ։

Այս համատեքստում վերջին ամիսներին հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր, մեղադրանքներ են առաջադրվում, խափանման միջոցների որոշումներ կայացվում, ինչպես նաև զանգվածաբար ֆիզիկական անձանց գույքի վրա կալանքներ են դրվում։ Հասարակությունն այս գործերի մասին գրեթե տեղյակ չէ։ Դրանք սկսվել են մարտի կեսերին և ընթացքի մեջ են մտել համավարակի և արտակարգ դրության պայմաններում։

Ուղղակի պետք է նայել այս ցանկի գործերի և վճիռներ ու որոշումներ կայացրած դատավորների անունները և կհամոզվենք, որ դրանք զարմանալիորեն համընկնում են «սրտի դատավորների» անվանացանկի հետ։

Դատավորների էլեկտրոնային ընտրության համակարգը, ըստ էության, դարձել է ֆիկցիա։ Մի քանի՝ իրենց համար անհարմար նախադեպերից հետո իշխանությունը գնացել է բացարձակ կառավարման եղանակով, որտեղ որևէ անակնկալ, որևէ ինքնուրույն վճիռ լինի նախապես բացառված։

Նման գործերի ցանկում են մարտի 1-ի բոլոր դրվագները, «ցուցադրական կոռուպցիոն գործերը» և բոլոր այն գործերը, որոնք առնչվում են այսպես կոչված նախկինների հետ։

Երբ Փաշինյանը Արդարադատության նախարարին հարցնում է, թե ո՞նց են անելու, որ վատ դատավորները գնան, առաջանում է առանցքային հարցը՝ ովքե՞ր են, ըստ վարչապետի, լավ և վատ դատավորները։ Ակնհայտորեն՝ «վատ դատավորներ» ձևակերպման տակ ընկնում են նրանք, ովքեր չեն համալրում «սրտի դատավորների» կազմը։ Որոշ ժամանակ հետո, երբ «սրտի դատավորների» մեքենան կսկսի անխափան աշխատել, այս խմբին վստահվելու են նորանոր գործեր, վստահաբար՝ Փաշինյանի քաղաքական հակառակորդների, թիմակիցների, որոնք կփորձեն ինքնուրույն մտածել կամ ինքնուրույն որևէ քայլ անել. բոլոր նրանց, ովքեր չեն ծափահարի։ Սա վտանգ է ցանկացած այլախոհի համար՝ հին թե նոր, նախկին թե ներկա։ Որևէ մեկն արդեն չի կարող ասել՝ դա ինձ չի վերաբերում։ Չի վերաբերում այսօր, վերաբերելու է վաղը, երբ իշխանությանը որևէ մարդու պահվածքն ինչ-որ կերպ դուր չգա կամ ձեռնտու չլինի։ Ժամանակի մի որոշակի հատվածում այս խնդիրը կարող է չանհանգստացնել, բայց մի օր այն թակում է անհատապես քո դուռը: Դրանից հետո մարդիկ իրադարձություններին սկսում են նայել այլ հայացքով, հանկարծ սկսում են տեսնել այն ճանապարհը, որով դատական համակարգն անցավ ու հասավ այս կետին։ Շատ ավելի հեշտ է՝ թույլ չտալ ռեպրեսիվ դատական համակարգի շահագործումը, քան՝ հետո կանգնեցնել այն։ «Սրտի դատավորների» համակարգը խեղելու է մարդկանց ճակատագրեր, կայացնելու է վճիռներ, որոնք խորը կասկածի մթնոլորտ են ստեղծելու։

Սրտի դատավորների համակարգն այն մեխանիզմն է, որը կոչված է բավարարելու միայն մեկ մարդու շահերն ու պատկերացումները, և այն դառնալու է լրջագույն խոչընդոտ՝ որևէ քննվող գործով ճշմարտության բացահայտման ճանապարհին։ Ի սկզբանե այդ թիմի առաջ դրված է ոչ թե ճշմարտության և արդարադատության խնդիրը, այլ՝ մեկ մարդու հրահանգների կատարումը։

Սա արդեն քաղաքական նախասիրությունների հարց չէ։ Խորհրդարանական մեծամասնությունը, խորհրդարանական 88-ը չպետք է լուռ, հլու հնազանդ ընդունի հիվանդ համակարգի այլասերումը, չտեսնելու տա անօրինականությունները։ Քաղաքական իշխանության ներսում գտնվող առավել առողջ և պատասխանատու դեմքերը պարտավոր են չլռել, ցույց տալ իրենց անհամաձայնությունը՝ արդարադության ողջ համակարգի անխնա շահագործմանը։ Դատավորների ընտրյալ այս թիմն առաջիկայում կարող է կայացնել վճիռներ, որոնք էապես ազդելու են շատ մարդկանց կյանքերի, հեղինակության, ճակատագրերի վրա։ Դրանք լինելու են բարդ և ծանր վճիռներ։ Եվ սա այն պարագայում, երբ այս թիմը ունենալու է նվազագույն վստահություն, և նրանց վճիռները կրելու են անվստահության խարանը։ Դժվար չէ պատկերացնել, որ, բացի անձնական պատասխանատվությունից, դա բերելու է նաև լրջագույն խնդիրների պետության համար։

Այս զարգացումներն օրեցօր ուրվագծվում են ավելի հստակ։ Հիմա պետք է մտածել ամենակարևորի մասին. ի՞նչ անել, ինչպե՞ս փոխել վիճակը։ Շատ կարևոր է, որ մարդիկ և շրջանակները, ովքեր սա տեսնում են, որպես առաջին քայլ՝ չլռեն, բարձրաձայն խոսեն սրա մասին։

դիտվել է 98 անգամ
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներ... Իրանն ու Պակիստանը համատեղ կպայքարեն ահաբեկչո... Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի ... Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել ե... Ի՞նչ սև կատու է անցել «Հայաստան» դաշինքի և «Պ... Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճար... Այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա... Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա ... «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյա... Բագրատ Սրբազանը հայ հոգևորականի հավաքական և հ... Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5... ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հա... Ռուս խաղաղապահները լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռո... Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի... Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլ... Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ... ՀՀ ՄԻՊ-ն ու Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը... Թույլ չեմ տա հետս այդպես խոսել․ Բագրատ Սրբազա... Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպա... Էրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն ... Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվ... Շարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզեր... ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մ... Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանո... Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորնե... Լարված իրավիճակ. մեծ թվով ոստիկանանական ուժեր... Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղ... ԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյ... Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադր... 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճ... Փրկարարները կտրել և հեռացրել են կախված ճյուղը... Խստորեն դատապարտում ենք Կառավարության հակաժող... Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական... Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պ... Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ժամանակ... Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաս... Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի... Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմա... Հրազդանի կիրճում այրվել է երկու վագոն-տնակ Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտ... Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի... Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրո... Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեց... Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժ... Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը,... Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկ... Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցելու ծրագրեր չունի.... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ հա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց... Ռուբեն Ռուբինյանը և Խրիստոս Սոֆիանոպուլոսը կա... Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանք... ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարա... Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափմա... Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկա... Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաք... Դեսպան Գևորգյանն ու ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադ... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին. մարդի... Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մ... Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը ... Օշական գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դու... Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն... Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ... Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հե... Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչն... Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյ... Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գ... Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկ... «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահ... Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «... Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակի... Աստղագուշակ` ապրիլի 23-ի համար Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիատ... Տեսահոլովակի պրեմիերա. Թեյլոր Սվիֆթ, Post Mal... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Նովակ Ջոկովիչն արժանացել է «Laureus»-ի տարվա ... ՃՏՊ՝ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը... Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքո... Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակ... Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ուն... Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարա... Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլ... Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի... Քրեակատարողական ծառայության պետը Հաագայում մա... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման ... Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յո... Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրա... Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբ... Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վ... Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan