ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկում է չեղարկել ԳՎ-ում համաշխարհային առաջնորդների ամենամյա հանդիպումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն առաջարկում է չեղարկել ԳՎ-ում համաշխարհային առաջնորդների ամենամյա հանդիպումը, որը պետք է անցկացվեր սեպտեմբերի վերջին:
Նյու Յորքում համաշխարհային առաջնորդների հանդիպումներին սովորաբար հազարավոր մարդիկ են հավաքվում: Սակայն այսօր Նյու Յորքը կորոնավիրուսի էպիկենտրոն է համարվում:
Այս տարի պետք է նշվեր ՄԱԿ-ի հիմնադրման 75-ամյակը: