Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ինքնամեկուսացումից վերադարձել է աշխատանքի
Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որ գտնվում էր ինքնամեկուսացման մեջ իր օգնականի մոտ կորոնավիրուս հաստատվելուց հետո, այսօր՝ մայիսի 20-ին վերադարձել է աշխատանքի։
Ավելի վաղ պատգամավորը կորոնավիրուսի թեստ էր հանձնել, պատասխանը բացասական էր եղել։ Այնուամենայնիվ, նա ինքնամեկուսացվել էր երկու շաբաթով։